Փաստաբանների գործը դարձյալ հետաձգվեց

Արաբկիր եւ Քաղաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը հետաձգել է փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պատճառը մեղադրյալ Արթուր Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված խնդւրն է եղել, որի համար փաստաբանը ներկայացրել է բժշկական տեղեկանք: Փաստաբանների գործը կքննվի 2010 թվականի հունվարի 19-ին:

Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով' «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան' վիճարկելով սույն հոդվածի սահմանադրության հարցը:

Սահմանադրական դատարանն արդեն սկսել է Պաշտպանի դիմումի քննությունը, որը կշարունակվի հունվարի 14-ին: Չի բացառվում, որ փաստաբաններին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, որից հետո փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:

Նշենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով, որի դատաքննությունը կասեցվել է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը