ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարիամ Սուխուդյանի բացահայտումներն անհիմն չէին
Դետեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես եկավ արտահերթ զեկույցով: Այլ հարցերի թվում նա անդրադարձավ նաեւ Մարիամ Սուխուդյանի գործին, որը թերեւս ամենաաղմկոտն էր 2009-ի քրեական խճանկարում: Օմբուդսմենը հայտարարեց, որ իր գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի նախկին եւ ներկա սաների հետ եւ նրանց հետ զրույցներում պարզել, որ Մարիամ Սուխուդյանի բացահայտումներն անհիմն չէին։
Source Url:
