Բողոքի ակցիա «Գալա» հեռուստաընկերության եթերում

Այսօր երեկոյան Գալա հեռուստաընկերությունը իր եթերում 21:00-ից 22:00-ը կանցկացնի բողոքի ակցիա' ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատավճռի:
 Նշված ժամին եթերում լինելու է միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ վազող տողով գրվելու է այն անձանց եւ կազմակերպությունների անվանումները, ովքեր միանալու են այդ ակցիային: Ըստ նախապես որոշված ծրագրի, ակցիան կրելու է պարբերական բնույթ: Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ միացել են ԳԱԼԱ-ի բողոքի ակցիային: