Զորակցում են Սարգիս Հացպանյանին

Օրերս Գերմանիայում վախճանվեց քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայրը: Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերում չի արգելվում մի քանի օրով կալանավորին տուն թողնելը, որպեսզի նա իր հարազատների հետ սգա հարազատի կորուստը։ ՀՀ իշխանություններն իրենց աչքի առաջ ունենալով երեւի միայն քաղբանտարկյալին առավելագույն ցավ պատճառելու խնդիրը' թույլ չեն տալիս նրան օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվել:
 
Հայաստանի քաղաքական  բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վարվելակերպը եւ իր զորակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին:
 
Հայաստանի քաղաքական  բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե