ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սասուն Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր առավոտյան անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը սրտի հետազոտության նպատակով դատապարտյալների հիվանդանցից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ Սրտի նախնական հետազոտությունից հետո որոշվել է Սասուն Միքայելյանին բժշկական կենտրոնում պահել ամենաքիչը 3 օր, որպեսզի անցկացվեն բժշկական լրացուցիչ հետազոտություններ։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորվելուց հետո Սասուն Միքայելյանի մոտ ի հայտ էին եկել սրտամկանային լուրջ խնդիրներ։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերին «Արմենիա» բժշկական կենտրոնում շնչուղիների միանգամից մի քանի վիրահատություն էր կատարվել։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ էր հղել Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին' խնդրելով Սասուն Միքայելյանի հետազոտությունը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում։
