Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալեցին

Գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանությունը «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել։ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով(Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք), ինչը նախատեսում է 2 տարվա ազատազրկում,, իսկ Ստեփանյանին վերը նշված հոդվածից բացի առաջադրվել է նաև ապօրինի զենք կրելու՝ 235 հոդվածը։ մեջ, ինչը 3 տարվա ազատազրկում, է նախատեսում։