Դատախազությունը բողոքում է

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը  6 օր առաջ բողոք  է ներկայացարել վերաքննիչ քրեական դատարան։ Նա պահանջում է, որ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բեկանի հունվարի 19-ին կայացրած դատավճիռը։

Փաշինյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրել), փոխարենը դատարպարտվեց 7 տարի ազատազրկման՝նույն օրենսգրքի  225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում)։

Մեղադրող կողմը պահանջում է 316 հոդվածով ևս դատավճիռ կայացնել։ Այդ հոդվածի հիմքում 2007թ հոկտեմբերի 23-ի իրադարձություններն են, երբ երիտասարդների հետ իրազեկման երթ անցկացնելիս Փաշինյանը Աբովյան- Կորյուն խաչմերուկում բախվեց ոստիկանական ուժերին։ Երթի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո նրանց մի մասին բերման ենթարկեցին ոստիկանություն։

Այս կապակցությամբ Փաշինյանի փաստաբան  Երվանդ Վարոսյանը կարծիք է հայտնել, որ մեղադրողի բողոքը ձևական բնույթ է կրում։  Վերջինիս կարծիքով, եթե դատախազը չբողոքարկեր դատավճիռը, Փաշինյանին 316 հոդվածով անհիմն մեղադրելու փաստը առնվազն ընդունելի է նրանց կողմից։ Փաստաբանի խոսքով՝ դատախազը բողոքում նույնությամբ կրկնել է մեղադրական եզրակացությունը, որոնք դատավարության ընթացքում բազմիցս հերքվել են։

Փաշինյանի փաստաբանները ևս պատրաստվում են մինչև փետրվարի 19-ը բողոք ներկայացնել վերաքննիչ քրեական դատարան։ Նրանք համոզված պնդում են, որ Փաշինյանի նկատմամբ պետք է կայացվեր արդարացման դատավճռիռ։

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիոսյանն ավելի խիստ պատիժ էր նշանակել, քան նույնիսկ միջնորդել էր մեղադրող Կորյուն Փիլոյանը։