Երգ-ակցիա՝ ի պաշտպանություն բնության

Բնապահպանական խնդիրներով զբաղվող մի խումբ հայ երիտասարդներ օրեր առաջ նամակ էին ուղղել հայազգի հայտնի երգիչ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանին, որով խնդրել են երգչին խոսք ասել Հայաստանի բնապահպանության վերաբերյալ: Ըստ երտասարդների, Թանկյանի մի երգը, որը կարող է դառնալ նրանց կանաչ շարժման հիմնը, կոգեշնչի շատերին և կստիպի միանալ իրենց ջանքերին: Հաշվի առնելով Թանկյանի ակտիվ գործունեությունը` երիտասարդները խնդրում են նրան օգնել պաշտպանել հայրենի բնությունը, որն այս պահին վտանգված է:

Երգչի գրասենյակի ներկայացուցիչ Ջորջ Թոնիկյանի պատասխանը չի ուշացել․ «Վերջերս դուք կապվել էիք Սերժի հետ, որպեսզի նա ծանոթանա Թեղուտի անտառի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դիրքորոշում հայտնի: Նա այդպես էլ արել է, և կարող եք գտնել նրա դիրքորոշումը ստորև: Ես կտեսնեմ, թե արդյոք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով: Այս առումով ավելի ուշ կկապվեմ ձեզ հետ։ Ահա և Սերժի դիրքորոշումը ստորև:

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»: