Դատախազությունը դատապարտում է

ՀՀ Դատախազությունը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է հայտնել «գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և, վերջինիս բնորոշմամբ, մոտ 30 տարեկան երիտասարդի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը և մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն: Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,-ասված է հայտարարության մեջ: