ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատ են արձակվել ցմահ ազատազրկման դատապարտված երկու հայեր
Կանադայում ցմահ ազատազրկման դատապարտված 2 հայերը փետրվարի 19-ին ազատ են արձակվել։ Գևորգ Մարաշլյանն ու Հովիկ Նուբարյանը, անազատության մեջ էին 1985-ից: 25 տարի առաջ նախկին դատապարտյալները հարձակվել էին Օտտավայում թուրքական դեսպանատան վրա և սպանել «Պինկերտոն» անվտանգության կազմակերպության մի աշխատակցի և դատապարտվել ցմահ ազատազրկման։
Դեսպանատան վրա հարձակվելով տղանրը փորձել են կանադայի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության փաստի վրա: 2004թ, ապրիլի 21-ին Կանադայի համայնքային պալատը 153 կողմ և 68 դեմ ձայներով ընդունեց Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը։
«Համայնքային պալատը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» (The House acknowledge the Armenian genocide of 1915 and condemn this as a crime against humanity).
Կանադական կառավարությունը դեռևս չի հրապարակել ցմահ դատապարտված հայերին ազատ արձակելու իր մոտիվացիան։ Այս առիթից օգտվելով՝ ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ակտիվ լուրեր հրապարակել՝ հիշեցնելով հայազգի Գուրգեն Մարգարյաին կացնահարած Ռամիլ Սաֆարովին և հույս հայտնել, թե Բուդապեշտի իշխանությունները միգուցե հետևեն Կանադայի այս քայլին և Սաֆարովին էլ ազատ արձակեն։
