Քրեական գործ՝ բռնարարքի փաստով

Փետրվարի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գագիկ Խաչիկյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնության փաստով՝ Քրեական օրենսգրքի118 հոդվածով' «ծեծ» և 164 հոդվածի առաջին մասով' «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»:

Գործի քննությունը հանձնարարվել է Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ամենախիստը' երկու ամսվա կալանքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին առավոտյան դատախազության շենքի դիմաց անհայտ անձը ձեռքի պայուսակով հարվածներ էր հասցրել «Գագիկ Շամշյանի դեմքին, ապա հայհոյել նրան, որից հետո մտել դատախազության շենք:

Շամշյանը նշել է, որ իր նկատմամբ բռնություն կատարած անձը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի քննիչ է: