ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ա1+»–ը Վճռաբեկ դատարանում

Այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Ա1+»-ի բողոքը, որը դատարան էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ:
«Ա1+»-ի ներկայացուցիչները պահանջում են վերանայել վերջինիս' նախկինում' 2003թ եւ 2004թ կայացրած դատական ակտերը:
Դատարան դիմելու նոր հիմք է հանդիսացել այս տարվա փետրվարի 23-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը:ՍԴ-ն հստակեցրել է, որ «Ա1+»-ն իրավունք ունի դիմել Վճռաբեկ դատարան' վերջինիս նախկին որոշումները վերանայելու պահանջով: Ըստ այդ որոշման, փաստորեն, անօրինական է համարվել Վճռաբեկ դատարանի' 2009թ. որոշումը:
2009թ. փետրվարի 19-ին Վճռաբեկ դատարանը «Ա1+»-ն դիմումն ընդունել էր վարույթ, քննել և այնուհետև մերժել վերանայել իր' 2003թ կայացրած դատական ակտերը:
Գործի վերաբացման դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասի համաձայն:
Մինչդեռ այդ այդ դրույթը ՍԴ-ն իր որոշումներից մեկով արդեն ճանաչել է հակասահմանադրական:
Ըստ Քաղ. Դատ. Օր. 204/28 հոդվածի 1-ին մասի'նոր հանգամանքներով վճիռը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ վճիռը կամ որոշումը թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման: 2009թ. Վճռաբեկ դատարան դիմելու համար «Ա1+»-ի ներկայացուցիչների համար նոր հանգամանք էր հանդիսացել Եվրադատարանի կայացրած վճիռը:
Եվրադատարանի 2008թ հունիսի 17-ին բավարարել էր «Ա1+»-ի հայցը' համարելով, որ 2002թ-ին հեռուստաընկերության եթերազրկմամբ խախտվել է խոսքի ազատության իրավունքը:
«Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանը հեռուստաընկերության հայցը կլսի այս ամսվա ընթացքում։
«Ա1+»
