ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ակցիաներ և պիկետներ
Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ որ ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը ըստ էության մեկնարկելու է մի երկրում, որտեղ առկա են քաղաքական բանտարկյալներ: Ուստի ապրիլի 6-ից 8-ը Կոմիտեն պիկետներ և բողոքի ակցիաներ է կազմակերպելու այն վայրերում որտեղ ֆեդերացիան անց է կացնելու իր համաժողովները' պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Հեղինակավոր իրավապաշտպանների մասնակցությունը կոնֆերանսին բացառիկ հնարավորություն է ստեղծում ճնշումներ գործադրել ինչպես վարչախմբի այնպես էլ իրավապաշտպան հանրության վրա 14 քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն բոլորին կոչ է անում ակտիվորեն մասնակցել' մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս միջոցառումներին:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե
