ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իզաբելա Սարգսյանն անցել է դատաբժշկական քննություն
Այսօր իրավապաշտպան Իզաբելա Սարգսյանն անցել է դատաբժշկական քննություն: Արձանագրել են ձեռքի շրջանում կապտուկ, որից հետո ուղարկել են նյարդաբանի մոտ, ում նախնական եզրակացության համաձայն ցնցում չի արձանագրվել: Պաշտոնական եզրակցությունը կլինի վաղը:
Հիշեցնենք, որ երեկ Էրեբունի պլազայում, որտեղ անց է կացվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կազմակերպած կոնֆերանսը, երիտասարդ կին իրավապաշտպանները փորձել են պաստառ կախել ազատություն քաղբանտարկյալներին գրությամբ, երբ նրանց են մոտեցել հյուրանոցի անվտանգության ծառայության նաշխատակիցները, եւ քաշքշելով պատռել պաստառը։ Նրանցից մեկը հարվածել է իրավապաշտպան Իզաբելա Սարգսյանին: Այս ամենին ականատես են եղել համաժողովին մասնակից իրավապաշտպանները:
Ավելի ուշ, Էրեբունի պլազայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներին բերման են ենթարկել Կենտրոն ոստիկանության բաժին և գործին ընթացք տվել:
