ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
FIDH-ի համաժողովն ավարտվեց

«ՀՀ իշխանություններից մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»․ այս խոսքերով է քիչ առաջ Երևանում ավարտվել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի' FIDH-ի 37-ի համաժողովը։ Այս նույն խոսքերով էր սկսվել համաժողովը երեք օր առաջ։
Համաժողովը ամփոփել է FIDH-ի փոխնախագահ, Բելառուսը ներկայացնող իրավապաշտպան Ալես Բիալիատսկին։ Նա վստահեցել է, որ Մարդու իրավունքների տեսանկյունից հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում իրավիճակը նույն է' մեկ բառով ասած՝անմխիթար:
«ՀՀ իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում մեր կազմակերպությունը նաև պահանջել է բացահայտել մարտի 1-ի 10 սպանությունները, քանի որ քաղբանտարկյալների առկայությունը, Հայաստանում 2008թ. մարտի 1-ի սպանությունները 2008թ-ի նախագահական ընտրությունների հետևանք են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է պարոն Բիալիատսկին:
FIDH-ի փոխնախագահը վստահեցրել է, որ եթե մինչև իրենց համաժողովը ՀՀ-ում քաղբանտարկյալներն ազատ արձակված լինեին, համաժողովն այլ ընթացք կունենար. «Շատ հարցերից հնարավոր էր խուսափել»:
