ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կալանավորվել է լրագրողին վրաերթի ենթարկած վարրորդը
Համաձայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ՝ապրիլի 9-ին ձերբակալվել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած երիտասարդը։
27 ամյա Վահան Եղիազարյանը «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով Գայանե Բաբայանին վրաերթի էր ենթարկել ապրիլի 5-ին' ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ։ Արդյունքում Գայանե Բաբայանը մահացել էր։
Հաջորդ օրը դեպքի կապակցությամբ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեկան գործ՝ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով (նախատեսում է պատիժ՝առավելագույնը 5 տարի ժամկետով):
Նախաքննության ընթացքում նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ հիմնավորվել է, որ Վահան Եղիազարյանը խախտել է «ճանապարհային երթևեկության կանոնների» և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերը և վրաերթ կատարել։
Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել և վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝տալով ինքնախոստովանական ցուցմունքներ:
Ապա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վահան Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կրառվել կալանքը։
Այժմ մեղադրյալը գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
