Կցուցադրվի «Ընտրություն» ֆիլմը

Ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական դաստիարակության կենտրոնի փոքր թատրոնում (Աբովյան 11) կցուցադրվի  գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Ընտրություն» ֆիլմը, որը պատմում է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած իրադարձությունների, քաղաքացիական պայքարի մասին։
Ֆիլմը պատրաստվել է «Քաղբանտարկյալների կանայք» ծրագրի շրջանակում' ամերիկյան NED հիմնադրամի դրամաշնորհով։