Արտահերթ հրապարակային զեկույց «ՀՀ-ում խաղաղ հավաքների իրավունքի մասին»

Ս.թ. մայիսի 25-ին, ժամը 11-ին «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահ»-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի  «ՀՀ-ում Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ հրապարակային զեկույց: Զեկույցում ներառված են ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի իրավական կարգավորման վիճակի, հավաքների իրավունքի օրենսդրության կիրառման և նրա դատական պաշտպանությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 11-ին «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահ»-ում:

Զեկույցի ներկայացման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Պաշտպանին ուղղել իրենց հետաքրքող հարցերը: