ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիտորդների խումբն ունի նոր նախագահ

Այսօր տեղի ունեցան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նոր նախագահի ընտրությունները, քանի որ նախկին նախագահի' Արման Դանիելյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվում էր: Նոր Նախագահ ընտրվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Արման Դանիելյանը դիտորդների խմբի աշխատանքներին կաջակցի որպես փորձագետ: Փոխնագահ է ընտրվել «Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Լաուրա Գասպարյանը:
Հասարակական դիտորդների խումբը գործում է 2004 թվականից։ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկները։ Խմբին անդամակցում են 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքներին աջակցում են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։
