ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Զինծառայողի ոտքը չեն անդամահատել»
N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Հովհաննես Սամվելի Բաղդասարյանի առողջական վիճակի վերաբերյալ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Զորամասում 09.09.2010թ. տեղի ունեցած միջադեպի հետևանքով Հ. Բաղդասարյանը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել որովայնի շրջանում և նույն օրը վիրահատվել է, ստացել է համապատասխան բուժօգնություն: Հ. Բաղդասարյանի բուժումը շարունակվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրա ոտքը չի անդամահատվել և առողջական վիճակը բավարար է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի հրապարակումների` Հովհաննես Բաղդասարյանի ոտքը անդամահատվել է:
Source Url:
