ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ են հանձնելու Սարգսյանին
Չնայած կառավարության նիստն արտագնա էր` Տավուշի մարզում, սակայն Հանրապետության հրապարակում կրկին տարբեր խնդիրներով մարդիկ էին հավաքվել:
2001թ. Իրանում վթարված «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի` զոհված օդաչուների հարազատներից ոմանք կրկին բարձրաձայնում էին իրենց խնդիրների մասին: Զոհված օդաչուների հարազատները արդեն 2 տարի է` չեն ստանում իրենց հասանելիք ցմահ նշանակված փոխհատուցումը:
Զոհված օդաչուի այրի Սուսաննա Գրիգորյանը ասաց, որ իրենք վաղը գնալու են Նախագահական նստավայր եւ արդեն չեն էլ հիշում,թե որերորդ նամակն են հանձնելու Սերժ Սարգսյանին:
Նրանք ասում են, որ այնքան ժամանակ են շարունակելու իրենց բողոքի ակցիաները, մինչեւ ստանան իրենց փոխհատուցումը:
Իսկ խաղաղ պայմաններում զոհվածների հարազատներն էլ միմյանց մի հարց է հուզում. «Երբ են պատժվելու իրենց որդիների իրական սպանողները»:
