Պետք է պատրաստ լինել

Հայկական PR (հանրային կապերի) ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի կարծիքով. «Գուցե կան ուժեր, որոնք շահագրգռված են վարկաբեկելու մեր բանակը: Սա անընդունելի է, բայց, ընդհանուր առմամբ, հասկանալի, որովհետեւ անընդհատ տեղի է ունենում շահերի բախում. եւ ներքաղաքական պայքարում է բանակը հայտնվում առանցքային դիրքում' որպես թիրախ, եւ արտաքին քաղաքականության ասպեկտում' որպես հակառակորդի քարոզչության թիրախ:

Այսինքն' բանակը, բացի իր սահմանադրական գործառույթներից, ստիպված է անընդհատ արձագանքել ոչ միայն «ֆիզիկական», այլեւ քարոզչական եւ տեղեկատվական հարձակումներին: Այս միտումը շարունակվելու է, եւ, կարծում եմ, պետք է պատրաստ լինել դրան»:

http://hetq.am