Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից

Youtube կայքում հայտնված «Ոչ պակաս թուրք» վերնագրով տեսանյութի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել Կրթության և գիտության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրի թիվ 129 դպրոցում։ Տեսանյութում աշակերտներին ծեծի ենթարկող մաթեմատիկայի ուսուցչուհին մեկ շաբաթ առաջ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դպրոցներում աշակերտների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերին, հայտարարել է, որ ցանկացած երեխայի նկատմամբ ոտնձգությունն, անկախ հիմնավորումներից, պետք է խստագույնս պատժվի։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am