Պաշտպանի նամակը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի Օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովային, որտեղ մասնավորապես ասվում է.  

«Հարգելի տիկին Սուլեյմանովա

Երեւան քաղաքի Բագրատունյանց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից՝ ինքը՝ Անդրեյ Իսակովի Ծատուրյանը /ծնված 1938թ./, կինը՝ Նելլի Սուրենի Ծատուրյանը /1938/ եւ երկու երեխաները՝ Արթուր Անդրեի Ծատուրյանը /ծնված 1968թ./ եւ Սուսաննա Անդրեի Ծատուրյանը /ծնված 1971թ./:
Նշել է, որ 1988թ. ընտանիքով  լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը՝ թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով:
Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը՝ խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում:
Հաշվի առնելով վերոգրյալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ:»

Հարգանքով՝                    
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://ombuds.am