Ձերբակալվել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի ևս մեկ սպա

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ձերբակալվել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի ևս մեկ սպա' Արթուր Կարապետյանը:

Կարապետյանը կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ շորթելու մեջ:

Ըստ մամուլի հրապարակումների, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը զինծառայողներից շորթել է մոտ 1 միլիոն դրամ' հրամանատարի համար համակարգիչ գնելու համար:

Քննչական ծառայությունից ասացին, թե առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել, թե ընդհանուր առմամբ ինչ գումար է զինծառայողներից շորթել Կարապետյանը:

Մեկ շաբաթ առաջ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր Արարատի նույն զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը:

http://www.azatutyun.am