Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է տեղի ունեցել, չորեքշաբթի գրում է «Հրապարակ» թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կալանավորներից մեկը, գտնվելով բանտի բուժկետում, ինքն իրեն թուք է ներարկել:

Թերթը նշում է, որ դատապարտյալների շրջանում այս ձևը ստույգ մահ պատճառելու հին ու փորձված մեթոդ է՝ օդի ներարկման մի տեսակ, որը դաժան ու ցավոտ, բայց արագընթաց մահվան է հանգեցնում:

Միաժամանակ թերթը նշում է, որ անհասկանալի է, թե ինչպես է կալանավորը ներարկիչ վերցրել ու հասցրել այդ բոլոր գործողություններն անել, որոնց համար առնվանզ տասը րոպե ժամանակ կպահանջվի:

Ինչպես գրում է թերթը, ՀՀ արդարադատության նախարարությունում արդեն հաստատել են ինքնասպանության փաստը՝ նշելով, որ կալանավորը երեք անգամ դատված է եղել:

Աղբյուր` http://newsarmenia.am