Դատախազությունը տառապում է

Փաստաբան Էդմոն Մարուքյանից տեղեկացանք է, որ Լոռու մարզի դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Նորիկ Պողոսյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այդ մասին տեղական Լոռի հեռուստաալիքի եթերում հայտարարել է մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
 
Հիշեցնենք, որ Նորիկ Պողոսյանը նախկինում հանիրավի դատապարտվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար եւ 18 ամիս անցկացրել  կալանավայրում: Սակայն հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց:
 
Նորիկ Պողոսյանի դատապաշտպանները պատրաստվում են ապօրինի կրած ազատազրկման փոխհատուցման հարցը լուծել դատական կարգով, իսկ դատախազությունը, փաստորեն, չի հաշտվել հանիրավի ազատազրկում կրած 27-ամյա երիտասարդի արդարացման դատավճռի հետ եւ պատրաստվում է բողոքարկել այն:

Աղբյուր` http://lragir.am