«SCOOP». հետաքննությունը խրախուսվում է

2010 թվականի հոկտեմբերի 28-ին  «SCOOP» հետաքննական լրագրության աջակցության ցանցը կազմակերպել էր «Հետաքննության հնարավորություններ հայաստանյան լրագրողների համար» թեմայով սեմինար, որի ընթացքում Սկուպ-Կովկասի հայաստանյան համակարգող Արևհատ Գրիգորյանը և Սկուպ-Հայաստանի դանիական համակարգող, «Պոլիտիկեն» պարբերականի խմբագրի տեղակալ Հենրիկ Կաուֆհոլցը լրագրողներին ներկայացրեցին «SCOOP»-ի գործունեությունը և լրագրողներին ընձեռած հնարավորությունները: Ըստ  Հենրիկ Կաուֆհոլցի՝ ցանկացած լրագրող, ով հետաքննական նյութի ունիկալ գաղափար ունի, կարող է դիմել «SCOOP» հետաքննական լրագրության աջակցության ցանց և ֆինանսական օժանդակություն ստանալ այն իրականացնելու համար: Դա նաև կօգնի առօրյա արագ նորություններով «խեղդված» մամուլում բազմազանություն մտցնել հետաքննական նյութերի տեսքով:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am