ՀՀ գլխավոր դատախազության մամլո հաղորդագրություն

Գերեվարված Մ.Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը Հայաստանում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում, երկուշաբթի հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ քննությունը վարում էր հանրապետության Ոստիկանության Գլխավոր քննչական վարչությունը։

Ինչպես ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Աղբյուր՝ http://genproc.am