Աշխատանքի պետական տեսչությունը թաքցնում է գործատուի անօրինականությունները. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Աշխատանքի պետական տեսչությունը կառույց է, որի նպատակն է պաշտպանել աշխատողների իրավունքները, կանխել գործատուի կողմից թույլ տրվող աշխատանքային օրենսգրքի խախտումները: Այսպես են կարծում թերևս այն քաղաքացիները, որոնք ծանոթ են Աշխատանքի պետական տեսչությանը վերապահված լիազորություններին, բայց դեռևս օգնություն ստանալու նպատակով անմիջականորեն չեն առնչվել տեսչության գործունեությանը: 

Որպես իրավապաշտպան կազմակերպություն «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Աշխատանքի պետական տեսչության առջև պարբերաբար բարձրաձայնում է կազմակերպության աջակցությանը դիմած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը` ակնկալելով վերջինիս աջակցությունը իրավախախտումների արձանագրման հարցում:
Աշխատանքի պետական տեսչության անգործության հետ անմիջականորեն առնչվելն այս անգամ վիճակված էր «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ ՓԲԸ նախկին աշխատող` բժիշկ-գինեկոլոգ Կարինե Մինասյանին:
Կազմակերպության կողմից 08.04.2010թ. տեսչությանը հասցեագրված գրությամբ ներկայացվել է Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ ՓԲԸ տնօրենի կողմից թույլ տրված Աշխատանքային օրենսգրքի մի շարք նորմերի խախտման փաստը:
Մեզ մոտ առկա փաստաթղթերը, որոնք վկայում էին մի շարք այլ խախտումների մասին ¥մասնավորապես, աշխատանքի տևողությունը հստակ սահմանված չլինելու, նվազագույն ամսեկան աշխատավարձից ցածր աշխատավարձ սահմանված լինելու, հավելավճարները հստակ սահմանված չլինելու, աշխատողի նկատմամբ կիրառված թվով երեք կարգապահական տույժերն անհիմն լինելու և այլն¤, այնուամենայնիվ, հերքվեցին տեսչության կողմից: Կազմակերպությանը 07.06.2010թ. հասցեագրված թիվ Ե-410 գրությամբ տեսչությունն անհասկանալի ձգտումով փորձ է արել անդրադառնալ մեր կողմից բարձրաձայնված իրավախախտումներից յուրաքանչյուրին և հերքել խախտման յուրաքանչյուր փաստ:
Նշենք, որ գործատուի անօրինականությունների դեմ պայքարել ցանկացող համարձակ աշխատողը տեսչության այցելությունից անմիջապես հետո արդեն ազատվեց աշխատանքից:
Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ գործատուի 18.02.2010թ. թիվ 10, 26.02.2010թ. թիվ 14 և 18.03.2010թ թիվ 18 հրամաններն, ինչպես նաև դրանց հիման վրա տրված աշխատանքից ազատման 09.04.2010թ. թիվ 26 հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված հայցն այժմ քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ամենահետաքրքիրն այս գործում թերևս այն է, որ ի հակառակ գործատուին արդարացնելու տեսչության ջանքերին, գործի դատական քննության ժամանակ Կ. Մինասյանի շահերը ներկայացնող փաստաբանի կողմից ձեռք է բերվել տեսչության կողմից կազմված ակտ, որը վերաբերել է գործատուի կողմից թույլ տրված աշխատանքային օրենսգրքի խախտումների փաստին: Ակտը ստորագրված է եղել Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ ՓԲԸ տնօրենի կողմից:
Նշված պայմաններում հարց է առաջանում. հօգուտ ու±մ է գործում Աշխատանքի պետական տեսչությունը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ