ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխա չի անհայտացել
Այսօր` նոյեմբերի 10-ի առավոտյան, news.am լրատվական կայքում տեղադրված «SOS. Երևանի դպրոցներից մեկի բակից աշակերտ է անհետացել» հոդվածից, որը արտատպվել էր «Չորրորդ ինիքնիշխանություն» թերթից, տեղեկացանք, որ օրերս միջադեպ է գրանցվել. Երևանի անհայտ դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկը դպրոցի բակից անհետացել է: Ընդ որում` նշվում է, որ մի քանի դպրոցներում նկատել են, որ ինչ-որ մարդիկ շրջելով դպրոցների բակերում, ներկայանում են որպես լրագրողներ և զանազան հարցերի միջոցով կոնտակտի մեջ են մտնում աշակերտների հետ, իսկ հետո տանում են անհայտ ուղղությամբ` իբրև տեսախցիկի առջև աշակերտներին նկարահանելու նպատակով: www.hra.am կայքէջի խմբագրության հարցմանը Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրեց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունից նշեցին, որ իրենք դիմել են իրավապահ մարմիններին տեղեկանալու համար, արդյո՞ք գրանցվել է նման միջադեպ, սակայն նման դեպք չի գրանցվել: Նախարարությունից նաև նշեցին, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարվա վերջին դպրոցներում տեղի են ունենում ծնողական ժողովներ, որոնց ընթացքում ուսուցիչները խնդրում են ծնողներին կարգապահական նկատառումներից ելնելով ավելի պարտաճանաչորեն լինել և անձամբ գալ և երեխային տուն տանել` հետագայում խնդիրներից խուսափելու համար: Սակայն երեխաների անհայտացում չի գրանցվել:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
