ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերն աճել են
Այս տարվա ինն ամիսների ընթացքում մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10,2 տոկոսով: Panorama.am-ին հայտնեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների 367 մահվան դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 333 դեպքի համեմատ: Նրա խոսքով, մինչև մեկ տարեկան երեխաների 61,7 տոկոս մահվան դեպքերը պայմանավորված են եղել շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներով, բնածին անկանոնություններով և ձևախախտումային խանգարումներով:
Կ.Կույումջյանի խոսքով, այս տարվա հունվար- սեպտեմբեր ամիսներին հղիության հետ կապված բարդությունների պատճառով (ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում) գրանցվել է մայրական մահացության 3 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 դեպքի համեմատ:
Աղբյուր`http://panorama.am
