Ռազմական հոգեբան. Հայկական դիվանագիտությանը չվստահելու հիմքեր չկան

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի խոսքով, հայկական պաշտոնական տվյալները չեն փաստում Շվեյցարիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցությունները դեռևս ընթանում են:

«Թե ինչու է նման բան ասվում, դա ինչ արտահոսք է ու ինչ նպատակ ունի, դժվար է ասել ու այս հարցը վերլուծության այլ խնդիր է: Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը մեզ հետ անկեղծ է»,-ասաց Դ. Ջամալյանը:

Ըստ նրա, վաղ թե ուշ ստվերային բանակցությունները կբացահայտվեն. դրանք երկար ժամանակ գաղտնի պահել չի լինի: Ռազմական հոգեբանը նշեց, որ հիմքեր չկան հայկական դիվանագիտությանը չվստահելու:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, գնահատելով Շվեյցարիայի նահախագի հայտարությունը, նկատեց, որ այն արվել է
«ֆոն ձևակերպելու համար»:

«Շվեյցարիան միջնորդ երկիր է ու շահագրգռված է այդ հարցում: Շվեյցարիայի նախագահը կարող էր առանձին քննարկումներ ունենալ և Հայաստանի, և Թուրքիայի հետ, որոշ հարցեր համաձայնեցներ միջնորդավորված կերպով և դա ներկայացներ որպես բանակցությունների շարունակություն»,-ասաց քաղաքագետը:

Իսկ ասուլիսին ներկա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի գիտքարտուղար Ալիկ Ղարիբյանը նշեց, որ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները բացառում են Թուրքիայի հետ որևէ փոխհարաբերություն: Բացի այդ, նա նշեց, որ Թուրքիայի նպատակն է աշխարհին ցույց է տալ, թե դեմոկրատիվ սկզբունքներ է որդեգրել:

Թե ինչքանով են Շվեյցարիայի և Թուրքիայի նախագահների հայտարարություններն իրավացի, բանախոսը չկարողացավ նշել, բայց հավատացրեց, որ եվրոպական կառույցների կողմից Թուրքիայի վրա մեծ ճնշում կա:

Աղբյուր`http://panorama.am