ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ակցիա` դատապարտյալների հիվանդանոցում

Այս պահին դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում բողոքի ակցիա է իրականացվում: «Ա1+»-ին տեղեկացրին հիվանդ դատապարտյալների ծնողները:
Իսկ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանն «Ա1+»-ին պարզաբանեց, որ բողոքողները ՁԻԱՀ-ով հիվանդ դատապարտյալներն են, որոնք պահանջում են կամ իրենց բուժել, կամ ազատ արձակել:
«Նրանց պահանջը չի բխում օրենքներից, այս պահին հիվանդների հետ տարվում է բացատրական աշխատանք, նրանց տեղեկացնում են, որ օրենքը չի նախատեսում ՁԻԱՀ-ով հիվանդներին պատժի կրումից ազատել»,-ասաց նա:
Արսեն Բաբայանը խոստացավ հետագա զարգացումների մասին տեղեկացնել:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
Source Url:
