Զինծառայողի մահվան փաստի առիթով հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 11-ին Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի հարակից սարից ձորն է ընկել 1990թ.-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Իշխան Գերասիմի Մովսիսյանը: 

Պաշտպանության Նախարարության Քննչական ծառայությունից հայտնեցին, որ փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Նշանակվել է Իշխան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, և կատարվել են այլ անհետաձգելի քննչական գործողություններ:
Կատարվում է նախաքննություն:

Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am