ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումներ
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության և կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ: Այս մասին տեղեկացանք ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի և ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջև փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, և առհասարակ, ազգային մակարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:
Որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարևորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական ներգրավվածություն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կատարելու համար:
Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել և ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը:
Աղբյուր`http://panorama.am
