ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկվում է ընտրական օրենսդրությունը
2010 թվականի նոյեմբերի 22-ին մեկնարկեց «Հայաստանի ներկայացված ընտրական օրենսգիրքը և միջազգային հեռանկարը» թեմայով ընտրական օրենսդրության համաժողովը: Համաժողովի նպատակն է վերանայել Հայաստանի ներկայացված նոր ընտրական օրենսգիրքը և ներկայացնել Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային տեսակետը: Համաժողովին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում փորձագետները խոսեցին ընտրական վարչարարության, քաղաքական ֆինանսավորման և քարոզարշավի, վարչական ռեսուրսների օգտագործման միջազգային պրակտիկայի մասին, որին հետևեցին նույն թեմաներով քննարկումներ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Աննա Բարսեղյան
Աղբյուր` www.hra.am
