ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս են հաշվարկել
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ընդամենը 100 հազար դրամով (300 դոլլարից պակաս) է տուգանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` Ողջի գետ 50 տոննա պոչհանքի արտահոսքի համար: Շրջակա միջավայրին հասցված վնասը սակայն մի քանի անգամ բարձր է գնահատվել` 650 հազար դրամ (մոտ 1800 դոլլար):
«100 հազար դրամը տուգանք է, որը կարող է նշանակել ավտոտեսուչը, եթե կարմիր լույսի ժամանակ անցնես,- «ԷկոԼուր»-ին ասել է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը և հավելել,- ահա այս գումարով` 100 հազար դրամով է բնապահպանական պետական տեսչությունը պաշտպանում մեզ և շրջակա միջավայրը»:
Ձեռնարկության պոչերը պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքանյութի հարստացման ընթացքում: Բացի այդ, պոչերում առկա են հանքանյութին բնորոշ բոլոր մետաղները` պղինձ, մոլիբդեն, ինչպես նաև այնպիսի խառնուրդներ, ինչպես ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ: Այս բոլոր մետաղներն առողջության և շրջակա միջավայրի համար համարվում են տոքսիկ:
Արթուր Ղազարյանը կարծում է, որ ռիսկի տակ է ամենից առաջ Կապանի բնակչությունը, քանի որ Ողջի գետը հոսում է քաղաքի միջով և նաև այն համայնքներով, որոնց հողերը ոռոգվում են Ողջիի ջրերով:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
