ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հեռուստամարաթոնի արդյունքում Հայաստանի և ԼՂՀ գյուղերի զարգացման համար հավաքվել է 20.9 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նոյեմբերի 25-ին անցկացված հեռուստամարաթոնի ժամանակ ընդհանուր հավաքված և խոստացված գումարը կազմել է 20 մլն 862 հազար 733 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում կայացած ամենամյա ճաշկերույթի ժամանակ ռուսաստանաբնակ հայ գործարարները Հիմնադրամին խոստացել էին ավելի քան 8 մլն դոլարի հանգանակություն։
Հիմնադրամի թվով 13-րդ հեռուստամարաթոնը կրում էր «Ջուրը կյանք է» կարգախոսը։ Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված միջոցները կուղղվեն ԼՂՀ գյուղերի ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացմանն ու ՀՀ հեռավոր գյուղերի զարգացմանը։
Նշենք, որ ցանկացողները մինչև նոյեմբերի 30-ը հնարավորություն ունեն մասնակցելու այս բարեգործությանը՝ sms ուղարկելով 8000 կարճ համարին: Մեկ հաղորդագրության արժեքը 500 դրամ է: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը կարելի է նաև ցանկացած գումար նվիրաբերել «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում։
Աղբյուր՝ http://tert.am
