ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայինկասացիայի» մեքենան շուռ է եկել

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Երեւանի Սախարովի հրապարակում միմյանց են բախվել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի և «Հայինկասացիայի» մեքենաները, ինչի հետևանքով «Հայինկասացիայի» մեքենան շրջվել է:
ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն «Ա1+»-ին ասաց, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ըստ նրա` «Հայինկասացիայի» մեքենայում գումար չի եղել:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
Source Url:
