ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը
Ս.թ. դեկտեմբերի 16-ին և դեկտեմբերի 23-ին կամփոփվեն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռարձակողների լիցենզավորման մրցույթների արդյունքները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում Հանձնաժողովին, լիցենզավորված անձի ընտրությունն իրականացնելիս, գործել անաչառ և թափանցիկ`ղեկավարվելով օրինականության, անկողմնակալության և արդարության սկզբունքներով, նկատի ունենալով, որ մրցույթների արդյունքները անվերապահորեն կանդրադառնան տեղեկատվության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի վրա:
Պաշտպանը պատրաստ է, իր իրավասությունների շրջանակում, մրցույթների կազմակերպման և անցկացման առնչությամբ քննարկել մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ցանկացած բողոք, ինչպես մինչև մրցույթների արդյունքների ամփոփումը, այնպես էլ ամփոփումից հետո:
ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
