ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանը նամակով դիմել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Ս.Ռ.Չալյանին
«Հարգելի պարոն Չալյան,
Քաղաքացի Վարդանուշ Վարդանյանը /հասցե` ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 14 շենք, բն.8/ ՀՀ մարդու իրավունքների պաշտ¬պանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր որդին` Գոռ Գագիկի Վարդանյանը /ծնված 23.09.1989թ./ 2007թ. Էջմիածնի զինկոմիսարիատում անցել է բժշկական հետազոտում, բաց կծվածք, ծամողական ֆունկցիաի արտահայտված խախտում ախտորոշմամբ, որի արդյունքում վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է երեք տարի տարկետում` մինչև 13.11.2010թ.: Դիմումատուի պնդմամբ, սույն թվականի նոյեմբերին հերթական բժշկական հետազոտման արդյունքում իր որդու մոտ հաստատվել է նույն ախտորոշումը, ավելին` որդու ատամների վիճակը ավելի է վատացել և այս ընթացքում նշանակված բոլոր բուժումները արդյունք չեն տվել, սակայն բժշկական հանձնաժողովը հաշվի չառնելով որդու հիվանդությունը, նրան ճանաչել է պիտանի զին. ծառայության համար և տվել 03.12.2010թ. բանակ զորակոչվելու մեկնման ծանուցագիր:
Ըստ դիմումատուի, նրա որդին պիտանի չէ զինվորական ծառայության, քանի որ նրա առ¬ող¬ջա¬կան վիճակը գնալով վատ¬թա¬րա¬նում է, և խնդրել է պաշտպանի միջամտությունը կրկնակի բուժ. հետազոտության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Մարդու իրավունքների պաշտպանի մա¬սին>> օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով`առաջարկում եմ հանձնարարել անցկացնելու մանրակրկիտ բժշկական հետազոտում` ՀՀ Զինված ուժերում Գոռ Գագիկի Վարդանյանի ծառայության պիտանելիության հարցը որոշելու համար:
Խնդրում եմ արդյունքների մասին հայտնել ինձ հնարավորինս սեղմ ժամկետներում»:
ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
