ՀՀ խորհրդարանը որոշ դասալիքների ազատել է քրեական պատասխանատվությունից

ՀՀ խորհդրարանը չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է դասալիքների որոշակի կատեգորիայի ազատել քրեական պատասխանատվությունից:

«Այժմ հետախուզման մեջ է 10,4 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց և գտնվում են հանրապետության սահմաններից դուրս», - տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքերով՝ իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ինչպես նշեց Հակոբյանը, քրեական հետապնդումը դադարեցվում է բանակում ծառայությունից խուսափող այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչև 2010 թ.-ի նոյեմբերի 1-ը: Նախարարի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ նման քաղաքացինների թիվը 20 հազար է, ընդ որում նրանց մեծամասնությունը մեկնել է հանրապետությունից փոքր տարիքում ծնողների կամքով:

«Մենք արդեն երեք անգամ նման զիջումներ ենք ներկայացրել և փոփոխություն ենք մտցրել օրենքում: Այժմ մենք քաղաքացիների ևս մեկ կատեգորիայի հնարավորություն ենք տալիս վերադառնալ հայրենիք», - նշեց նա:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց պետք է վճարեն տուգանք, որի առավելագույնը չափը կազմում է 1,8 միլիոն դրամ (5 հազար դոլար):

Մասնավորապես, բանակում ծառայություն չանցած և 27 տարին լրացած անձանց համար տուգանքի չափը կազմում է 100 հազար դրամ (շուրջ 280 ԱՄն դոլար), իսկ այն անձանց համար, ովքեր հետագայում ծառայության համար անպիտան են համարվել առողջական վիճակի պատճառով՝ 30 հազար դրամ (83 դոլարից ավելի):

Տուգանքներ չեն վճարում այն դասալիքները, ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել են (զոհվել) Հայաստանի պաշտպանության կամ Զինված ուժերում կամ այլ Զինված ուժերում ծառայություն կատարելու ժամանակ  և ովքեր այդ ընտանիքում արական սեռի միակ երեխաներն են:

Աղբյուր' www.newsarmenia.ru