ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այրված տների բնակիչները մնում են անօթևան (video)

Մաշտոց և Կորյուն փողոցների հատման անկյունում հրդեհից այրված տների բնակիչները շարունակում են վրաններում գիշերել: Իրենց խոսքերով՝ ոչ մի իրավասու մարմին այսքան ժամանակ իրենցով չի հետաքրքրվել, անգամ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակը մնացել է անարձագանք:
Այսօր' դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին այրված տների բնակիչները հանդիպում կունենան Երևանի քաղաքապետի հետ: Հուսով են՝ հստակ պատասխան կստանան իրենց ներկա կարգավիճակի վերաբերյալ:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
Source Url:
