ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը կշնորհի «Ազատության պաշտպանի մրցանակը»

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17:30-ին, ԱՄՆ դեսպանատանը դեսպան Մարի Յովանովիչն «Ազատության պաշտպանի մրցանակը» կշնորհի դատավորներ Ռուզաննա Բարսեղյանին, Հովսեփ Բեդևյանին և Մարինե Մելքոնյանին: Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Այս մասին տեղեկացնում է ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը: