ՀՀ ԱԺ-ն վերանայում է Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրման հնարավորությունները

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները երեքշաբթի կայացած արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ վերանայել են «Ոսիկանության մասին» օրենքում ուղղումների նախագիծը, ըստ որի որոշվում է իրավապահ մարմինների հատուկ միջոցների գործադրման կարգը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ուղղումների միջոցով հաստատվում է, որ իրավակարգի պահպանման ժամանակ ոստիկաններն էթիկայի կանոններով են առաջնորդվում։

Ըստ նրա, ուղղումների նախագծի միջոցով հստակ որոշվում է ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու դեպքերը։ Օսիկյանն ասաց, որ դրանք կարող են կիրառվել միայն օրենքի կողմից հաստատված դեպքերում, և ծառայողական պարտականությունների կատարելու անհրաժեշտության դեպքում, եթե այդ պարտականություններն այլ միջոցներով կատարել հնարավոր չէ։

«Ուղղումներում նշվում է, որ հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է»,- տեղեկացրեց նա։

Օսիկյանն ընդգծեց, որ ըստ օրինագծի հաստատվում է Ոստիկանության պարտականությունը՝ հատուկ միջոցների պահպանման պայմանների, դրանց ժամկետի պիտանելիության ստուգումը։

Որոշակի տվյալների համաձայն, 2008թ.-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգության ժամանակ որոշ զոհվածների մահվան հիմնական պատճառ են դարձել «Չերյոմուխա» ժամկետանց գազային նռնակները։

Ինչպես հայտնեց Ոստիկանության պետի տեղակալը, դրա հետ մեկտեղ արգելվում է այն հատուկ միջոցների գործադրումը, այդ թվում նաև շները, որոնք կարող են քաղաքացիների կյանքին և առողջությանը լուրջ վնաս պատճառել և վտանգավոր են մարդկանց համար։

Աղբյուր՝ http://newsarmenia.am