ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատաքննությունը հետաձգվեց

Դեկտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի քննությունը հետաձգվեց հայցվոր կողմի փաստաբանի հիվանդ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ Մ.Սուխուդյանը հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի իր անմեղության կանխավարկածի իրավունքը խախտելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2011թ. հունվարի 24-ին, ժամը 11։30-ին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
