Վաղը աշխատավարձ կստանան

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը կստանան իրենց աշխատավարձը: Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Անուշ Հարությունյանը:

«Այս պահին արդեն աշխատողների հաշվեհամարներին գումարներ են փոխանցվում»,- ասաց նա:

Նաիրիտցիները չեն ստացել իրենց 2 ամսվա աշխատավարձը:

Հիշեցնենք, նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը տրվեց Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո:

Աշխատողները մի քանի անգամ գործարանի դիմաց բողոքի ակցիա անելուց հետո, իրենց ձայնը բարձրացրել էին նաև Նախագահի նստավայրի առջև:

Սերժ Սարգսյանը նաև հանձնարարական էր տվել մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:

Արդեն 10 ամիս է' «Նաիրիտը» արտադրանք չի տալիս:

Աղբյուր' www.a1plus.am