ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ժողովրդագրական վիճակը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վերջին 20 տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունների դինամիկան:
1990-2010թթ. Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է 265,4 հազարով, կամ 7,6 տոկոսով: Մշտական բնակչության թվի մեջ են մտնում նաև աշխատանքային արտագաղթով Հայաստանից մեկնած քաղաքացիները:
Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակը ստեղծվել է երկու հակադիր գործոնների` բնական աճի և միգրացիայի բացասական սալդոյի ազդեցությամբ: 1990-2003թթ. բնակչությունն անընդմեջ կրճատվել է:
1992-ին բնակչությունը կրճատվել է 169,6 հազարով: Այդ թվականին միգրացիայի բացասական սալդոն եղել է նախորդ 20 տարվա ընթացքում առավելագույնը` 214,3 հազար: 20 տարում բացասական սալդոն կազմել է 700 հազար մարդ: Անցած տարի արտագաղթի և ներգաղթի բացասական հարաբերակցությունը կազմել է 5,3 հազար:
Բնական աճի նվազագույն ցուցանիշը եղել է 2002-ին` 16,8 հազար: 2009-ին բնական աճը կազմել է 16,8 հազար մարդ: Չնայած դրական միտումներին, քսանամյակի առավելագույն ցուցանիշից դեռ շատ հեռու ենք. 1990-ին Հայաստանում բնական աճը եղել է 57,9 հազար մարդ:
Աղբյուր՝ http://news.am
