Վերաքննիչ դատարանը մերժեց Օդնոկլասնիկի գործով բողոքը

2010թ. դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանի քրեական պալատը նախագահությամբ դատավոր Արարատ Պետրոսյանի՝ մերժեց Օդնոկլասնիկի գործով անցնող 18-ամյա Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառելու որոշման դեմ միջնորդությունը՝ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ուժի մեջ: Այս մասին hra.am-ին հայտնեց Սերգեյ Մխիթարյանի պաշտպան Խանում Մկրտչյանը:
«Մենք պետք է Վճռաբեկ դիմենք»,- հավելեց Սերգեյ Մխիթարյանի մայրը՝ Գայանե Մխիթարյանը: Նա նաև ավելացրեց, որ այսօր իրենք Դատախազության շենքի մոտ ակցիա են անցկացրել:
«Մեզ ընդունեց Աղվան Հովսեփյանի տեղակալը, խոստացավ, որ պետք է գործին հետևեն: Ասեցին՝ մենք հո էդ մարդը չենք՝ անտեղի մարդ տանենք դատենք: Էլ չգիտեմ դա զուտ խոստում էր, թե..»,- ասում է Գայանե Մխիթարյանը:

Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am